Պաշտոնական տեքստեր

PDF գրադարան

  • ՆԱՏՕ 2007 թ. սեպտեմբեր
    Գործընկերները Հարավային Կովկասում (.PDF/907Kb)
Eng. / Fr. / Ru.
/ Arm.

Հարաբերությունները ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև

ՆԱՏՕ-ն և Հայաստանն ակտիվորեն համագործակցում են ժողովրդավարական, ինստիտուցիոնալ և ռազմական բարեփոխումների հարցերում, իսկ գործնական հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ այլ ոլորտներ, այդ թվում՝ խաղաղապահ առաքելությունները: Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ) նախանշում է Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության ծրագիրը, ինչպես նաև սահմանում բարեփոխումների լայն շրջանակ:  

Չնայած Հայաստանը ցանկանում է խորացնել ՆԱՏՕ-ի հետ գործնական և քաղաքական համագործակցությունը` Դաշինքի հետ ավելի սերտ հարաբերություններ ունենալու նպատակով, սակայն այն չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին:

Ինչպե՞ս է իրականում տեղի ունենում համագործակցությունը

Հայաստանը բարեփոխումների իր ծրագրերն ու ժամանակացույցը նախանշում է իր Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում (ԱԳԳԾ), որը համատեղ հաստատվում է երկու տարի ժամկետով: Հայաստանի ԱԳԳԾ-ի նպատակն է ամրապնդել երկխոսությունը ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև և աջակցություն ցույց տալ Հայաստանում ժողովրդավարական ու պաշտպանական ոլորտի բարեփոխումներին:

ԱԳԳԾ-ում շոշափվող հարցերի լայն շրջանակը վկայում է այն մասին, որ Հայաստանը ոչ միայն պաշտպանական ոլորտում է համագործակցում ՆԱՏՕ-ի հետ, այլև Դաշինքի անդամ երկրների հետ պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում օրենքի գերակայության, բարեփոխումների թափանցիկության, ահաբեկչության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերի վերաբերյալ: Լինելով ԱԳԳԾ-ի կողմերից մեկը` ՆԱՏՕ-ն համաձայնել է աջակցել Հայաստանին բարեփոխումների սեփական նպատակներին հասնելու գործում` նպատակային խորհրդատվություն և օգնություն տրամադրելու միջոցով:

Հայաստանը նաև կարևոր ներդրում ունի ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողություններում: Հայկական ուժերը 2004 թ.-ից սկսած մասնակցում են Դաշինքի կողմից Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը: Ներկայումս քննարկման փուլում է գտնվում Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերին (ISAF) հայկական ուժերի մասնակցության հարցը:

Ավելին...

Ինչպե՞ս են զարգացել Հայաստանի հետ հարաբերությունները

ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները սկսվել են դեռևս 1992 թ.-ին, երբ Հայաստանն անդամակցեց Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին (որը 1997 թ.-ին վերանվանվեց Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի` ԵԱԳԾ): Համագործակցությունն ավելի ընդլայնվեց ու խորացավ, երբ Հայաստանը 1994 թ.-ին միացավ Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին: 2002 թ.-ին ԳհԽ-ի Պլանավորման և վերլուծության գործընթացին Հայաստանի մասնակցությունը և 2004 թ.-ին KFOR-ում հայկական ուժերի առաջին անգամ ներգրավումը ավելի խորացրեցին հարաբերությունները: 2005 թ.-ի վերջին ՆԱՏՕ-ն և Հայաստանը համաձայնության եկան երկրի առաջին Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) վերաբերյալ:

Ավելին...