Eng. / Fr. / Ru.
/ Arm.

Հարաբերությունները ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև

Ինչպե՞ս են զարգացել Հայաստանի հետ հարաբերությունները

ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները սկսվել են դեռևս 1992 թ.-ին, երբ Հայաստանն անդամակցեց Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին (որը 1997 թ.-ին վերանվանվեց Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի` ԵԱԳԾ):

Համագործակցությունն ավելի ընդլայնվեց ու խորացավ, երբ Հայաստանը 1994 թ.-ին միացավ Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին: 2002 թ.-ին ԳհԽ-ի Պլանավորման և վերլուծության գործընթացին Հայաստանի մասնակցությունը և 2004 թ.-ին KFOR-ում հայկական ուժերի առաջին անգամ ներգրավումը ավելի խորացրեցին հարաբերությունները: 2005 թ.-ի վերջին ՆԱՏՕ-ն և Հայաստանը համաձայնության եկան երկրի առաջին նհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) վերաբերյալ:

Հիմնական փուլերը

1992 թ. Հայաստանը միանում է նորաստեղծ Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին, որը 1997 թ.-ին վերանվանվում է Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի:
1994 թ. Հայաստանը միանում է Գործընկերություն հանուն խաղաղության (ԳհԽ) ծրագրին:
2002 թ. Հայաստանը միանում է Վիրտուալ Մետաքսի ճանապարհին:
  Հայաստանը միանում է ԳհԽ-ի Պլանավորման և վերլուծության գործընթացին (PARP):
  Հայաստանը հյուրընկալում է պաշտպանական քաղաքականությամբ զբաղվողների համար նախատեսված տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ ԳհԽ-ի սեմինարը:
2003 թ. Հունիսին Հայաստանը հյուրընկալում է ԳհԽ-ի ՙԼավագույն համատեղ ջանք 2003՚ վարժանքը:
2004 թ. Հայկական ուժերը միանում են KFOR-ին:
Ստամբուլյան գագաթնաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ երկրները խիստ կարևորություն են տալիս Կովկասին, և տարածաշրջանում նշանակվում են ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ և կապի սպա:
Հոկտեմբեր ամսին Հայաստանը հյուրընկալում է հանրային տեղեկատվության վերաբերյալ ԵԱԳԾ-ի սեմինարը:
2005 թ. Հունիսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը Հյուսիսատլանտյան խորհրդին ներկայացնում է Հայաստանի առաջին ԱԳԳԾ-ն:
  Ապրիլ ամսին Հայաստանը հյուրընկալում է ԵԱԳԾ-ի Եվրաատլանտյան քաղաքականության խորհրդատվական խմբի հանդիպումը:
  Հոկտեմբեր ամսին Հայաստանը Երևանում հյուրընկալում է ԳհԽ-ի՝ խաղաղության պահպանման հայեցակարգային, պլանավորման և գործառնական տարրերին նվիրված սեմինարը:
  ՆԱՏՕ-ն և Հայաստանը համաձայնության են գալիս Հայաստանի առաջին ԱԳԳԾ-ի վերաբերյալ:
2006 թ. Մարտ ամսին Հայաստանը Երևանում հյուրընկալում է պաշտպանական ոլորտի կառավարման վերաբերյալ ԵԱԳԾ-ի սեմինարը:
2007 թ. Հունիս ամսին Հայաստանը Երևանում հյուրընկալում է Ահաբեկչության վերաբերյալ գործընկերության գործողության ծրագրին նվիրված ԵԱԳԾ-ի սեմինարը:
  Երևանում պաշտոնապես բացվում է ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը: